Կրթության և գիտության նախարարություն
Գլխավոր էջ Կապ մեզ հետ
ՀՀ ԲՈՀ
Գլխավոր էջ
ՀՀ ԲՈՀ-ի մասին
Աշխատակազմ
Իրավական ակտեր
Անվանացանկ
Մասնագիտական քննությունների ծրագրեր
Պարբերականներ
Մասնագիտական խորհուրդ
Ցուցում ներ
ԲՈՀ-ի որոշում ներ
Արխիվ
Տարեկան ցուցանիշներ
Միջազգային կապեր
Հղում ներ


ՀՀ ԲՈՀ-Ի ՄԱՍԻՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ


Հայաստանի Հանրապետությունն իր գոյության առաջին իսկ տարիներից հիմնադրեց գիտական որակավորման ինքնուրույն համակարգ: Ներկայումս գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ՀՀ ԲՈՀ) ստեղծվել է ՀՀ կառավարության 1993թ. մայիսի 17-ի թիվ 241 որոշմամբ, որպես Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմին, իսկ ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի թիվ 1948-Ն որոշմամբ այն գործում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում որպես գործակալություն:

ԲՈՀ-ի գործառույթներն ամրագրվեցին նաև 2000թ. վավերացված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում, համաձայն որի ՀՀ-ում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ, ինչպես նաև դեցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ:

Areg Grigoryan
Արեգ Գրիգորյան
ԲՈՀ-ի նախագահ
1993-1998թթ., տ.գ.դ. պրոֆ.

Gevorg Baghdasaryan
Գևորգ Բաղդասարյան
ԲՈՀ-ի նախագահ
1998-2002թթ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Armen Trchunyan
Արմեն Թռչունյան
ԲՈՀ-ի նախագահ
2002-2010թթ., կ.գ.դ. պրո‎‎ֆ.,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Artush Ghukasyan
Արտուշ Ղուկասյան
ԲՈՀ-ի նախագահ
2010-2013թթ., ֆ-մ.գ.դ. պրոֆ.

ԲՈՀ-ը հաստատում է և վկայագրով ամրագրում մասնագիտական խորհրդի կողմից` գիտական աստիճանի, գիտական խորհրդի կողմից` գիտական կոչման շնորհումը:

Ըստ գործող կանոնակարգի ԲՈՀ-ը իրավասու է նաև մերժել գիտական աստիճանի շնորհումը, եթե որակավորման գործում առկա են կանոնակարգային խախտումներ:
Հայաստանում տրվում են գիտական աստիճանի եռալեզու վկայագիր (հայերեն, ռուսերեն, անգլերեն)` համապատասխան տերմինաբանությամբ:

ԲՈՀ-ի հիմնական գործառույթներն են.

  1. մասնագիտական խորհուրդների ստեղծումը, նրանց աշխատանքի կազմակերպումը,
  2. գիտական որակավորման չափանիշների պահպանումը,
  3. գիտական աստիճանի և գիտական կոչման պետական նմուշի վկայագրերի հանձնումը:

Դա ապահովելու նպատակով ԲՈՀ-ը իրականացնում է.

  1. գիտական աստիճանաշնորհման անվանացանկի պարբերական լրամշակում,
  2. մասնագիտական քննությունների կազմակերպում,
  3. պետական չափանիշների պահպանման նախապայմանով գիտական աշխատանքների որակի ստուգում,    փորձաքննության իրականացում,
  4. ատենախոսությունների արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակի կազմում,
  5. օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանների կամ կոչումների փաստաթղթերի համապատասխանեցում:

Ընթացիկ աշխատանքներն ընդգրկում են նաև որակավորման գործերի արխիվացումը, Ազգային գրադարան ատենախոսությունների հանձնումը, տեղեկատվական բազայի, մշակումը, պահպանումը և շահագործումը, միջազգային կապերի ապահովումը և այլն:


Copyright 2009-2017 © SCC, All rights reserved. Coding by ASNET-AM