Կրթության և գիտության նախարարություն
Գլխավոր էջ Կապ մեզ հետ
ՀՀ ԲՈՀ
Գլխավոր էջ
ՀՀ ԲՈՀ-ի մասին
Իրավական ակտեր
Անվանացանկ
Մասնագիտական քննությունների ծրագրեր
Պարբերականներ
Մասնագիտական խորհուրդ
Ցուցում ներ
ԲՈՀ-ի որոշում ներ
Արխիվ
Տարեկան ցուցանիշներ
Միջազգային կապեր
Հղում ներ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.09.2015
ՀՐԱՀԱՆԳ. մասնագիտական խորհուրդների գիտքարտուղարներին
  1. Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցորդների որակավորման գործերն ընդունելիս խստորեն հետևել ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 10-րդ կետի պահանջներին, այն է՝ <<Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունների համար անհրաժեշտ է առնվազն վեց գիտական հոդված, այդ թվում առանց համահեղինակների՝ երկուսը, կամ առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում՝ առնվազն մեկ հոդված Web of Science կամ  Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում և մեկ հոդված առանց համահեղինակների>>:  Այս պահանջները չեն տարածվում միայն այն անձանց վրա, որոնց ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչև 2015թ. մարտ ամիսը՝ ատենախոսությունը ոչ ուշ, քան ուսումնառության համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պաշտպանելու պայմանով: Հիշեցնում ենք, որ առկա ասպիրանտուրայում ուսումնառության ժամկետը 3 տարի է, հեռակա ասպիրանտուրայում՝ 4, իսկ հայցորդի համար նախատեսված է 5 տարի:
  2. Ատենախոսության պաշտպանությունից հետո ԲՈՀ ուղարկվող փաստաթղթերի փաթեթում ներառել նաև թեման հաստատած հիմնարկի եզրակացության պատճենը:
Copyright 2009-2017 © SCC, All rights reserved. Coding by ASNET-AM