Կրթության և գիտության նախարարություն
Գլխավոր էջ Կապ մեզ հետ
ՀՀ ԲՈՀ
Գլխավոր էջ
ՀՀ ԲՈՀ-ի մասին
Իրավական ակտեր
Անվանացանկ
Մասնագիտական քննությունների ծրագրեր
Պարբերականներ
Մասնագիտական խորհուրդ
Ցուցում ներ
ԲՈՀ-ի որոշում ներ
Արխիվ
Տարեկան ցուցանիշներ
Միջազգային կապեր
Հղում ներ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.02.2017
Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար գիտական հրատարակությունների մասին /տեղադրված է նոր ցուցակը՝ տես <<Պարբերականներ>>/

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի և ԲՈՀ-ի խորհրդի որոշման գիտական պարբերականը ԲՈՀ-ի ցուցակում ընդգրկվելու համար պետք է.

1) հրատարակվի գիտական կենտրոնի, գիտական կազմա­կեր­պության, պետական կամ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդ­ի երաշխավորությամբ.

2) ունենա խմբագրական խորհուրդ, որի կազմում ընդգրկված լինեն համապատասխան ոլորտի գիտությունների դոկտորներ, ունենա որոշակի մասնագիտական ընդգրկում` ըստ գիտության բնագավառների.

3) ունենա հստակ պարբերականություն` տարին առնվազն երկու համար, տպագրվի առնվազն 100 տպաքանակով, առաքվի Հայաստանի ազգային գրապալատ, Հայաստանի ազգային գրադարան, մասնագիտական գրադարաններ:

Հավելվածները կամ լրացուցիչ թողարկումները չեն հավասարվում տվյալ պարբերականին.

4) ունենա համացանցային կայք, որտեղ լինեն տպագրված բոլոր նյութերի հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրեր` 50-60 բառի սահմաններում, բանալի - բառեր, հեղինակների մասին տեղեկություններ.

5) գրանցված լինի պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN) համակարգում և ունենա ISSN համարանիշ.

6) օտարալեզու պարբերականը պետք է ունենա հայերեն տիտղոսաթերթ.

7) հրապարակվող նյութերը պետք է գրախոսվեն կամ երաշխավորված լինեն տպագրության. բոլոր կարծիքները, երաշխավորագրերը պահպանվեն խմբագրությունում, իսկ պահանջի դեպքում` տրամադրվեն ԲՈՀ-ին:

8) գիտական ժողովածուները պետք է հրապարակվեն տարին մեկ անգամ, բավարարեն բոլոր վերը նշված պահանջներին:

 

 Ի գիտություն

ՀՀ ԲՈՀ-ի ատենախոսությունների հիմնական ​​արդյունքների և դրույթների հրապարակման համար ընդունելի ​​հրատարակությունների ցուցակում ընդգրկվելու համար, ներկայացված պահանջներին բավարարելու դեպքում հայտ պետք է ներկայացվի ա) բուհի ռեկտորի կամ ՀՀ ԳԱԱ նախագահի ուղեկցող նամակով՝ տվյալ պարբերականի անհրաժեշտության հիմնավորմամբ, բ) առնվազն երկու տարի հրատարակվելուց հետո:

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

1.Պարբերականի լրիվ անվանումըանվանման հապավումը (առկայության պարագայում), անվանումը ռուսերեն և անգլերեն

2. Հիմնադիրը, հասցեն, հեռախոսը, էլ. փոստի հասցեն

3. Գլխավոր խմբագիրը

4. Խմբագրության հասցեն, հեռախոսահամարը, էլ.փոստի հասցեն

5. Ստեղծման տարեթիվը, պարբերականությունը, տպաքանակը, համացանցային հասցեն՝ կայքը, ISSN / ISBN

Copyright 2009-2017 © SCC, All rights reserved. Coding by ASNET-AM